Նորություններ

«Սասնա ծռեր» խմբի եւս երկու անդամ ազատության մեջ են

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի եւ Նոր Նորքի նստավայրում այսօր շարունակվեց Սասնա ծռեր խմբի անդամների գործով դատավարությունը: Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանի քննության վարույթում էր գտնվում գործով 11 ամբաստանյալների գործերը, այսօր փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել  Վարդգես Գևորգյանի և Աշոտ Պետրոսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Վարդգես Գևորգյանի համար անձնական երաշխավորությամբ էին հանդես եկել պատգամավորներ Վահե Էնֆիաջյանն ու Գևորգ Պետրոսյանը:

Աշոտ Պետրոսյանի համար երաշխավորել և սահմանված 500.000 դրամ գրավը վճարել է վերջերս նույն գործով ազատ արձակված Կարո Եղնուկյանը: Դատարանը, հաշվի առնելով միջնորդությունները, պետմեղադրողի կողմից առարկության բացակայությունը, որոշում կայացրեց:

Նախ Վարդգես Գևորգյանն ազատ արձակվեց, հետո դատարանը քննեց Աշոտ Պետրոսյանի գործը: Այնուհետ դատարանի դահլիճից ազատ արձակվեց նաև Աշոտ Պետրոսյանը: Ընդհանուր առմամբ, այս գործով բոլոր 11 ամբաստանյալներն արդեն ազատության մեջ են։

Ավելին
Back to top button