Նորություններ

Նախագահ Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Թեոդոր Ռուզվելտի հիշատակին

Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ԱՄՆ 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի կղզու հուշահամալիր:

Հանրապետության նախագահը ծաղկեպսակ է դրել Թեոդոր Ռուզվելտի հուշարձանին եւ հարգանքի տուրք մատուցել հայտնի պետական գործչի հիշատակին, ով իր պաշտոնավարման տարիներին հանդես է եկել Օսմանյան Կայսրությունում հայերի ու քրիստոնյա փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ: Թեոդոր Ռուզվելտը նաեւ հայտնի էր Ցեղասպանությունից տուժածների իրավունքների պաշտպանության հարցում իր համարձակ դիրքորոշմամբ:

32305_b 32307_b 32301_b 32311_b

Ավելին
Back to top button