Նորություններ

Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, ձերբակալելու որոշում կայացվեց. ՀՔԾ-ն հաստատում է. armtimes.com

ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ-ական Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, ձերբակալելու որոշում է կայացվել:

Այս մասին մեր հարցմանն ի պատասխան ասացին ՀՔԾ մամուլի ծառայությունից, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին: Նրան դեռ նախաքննական մարմնին չեն ներկայացրել:

Մեր տեղեկություններով՝ Նազիկ Ամիրյանը որպես կասկածյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կեպով զենք-զինամթերք ձեռք բերելը, պահելը, կամ փոխադրելը):

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ԱԺ արտահերթ նիստում միջնորդագիր ներկայացնելիս նշել էր, որ ձեռք բերված ապացույցները հիմք են տալիս Մանվել Գրիգորյանի գործով մեղադրանք առաջադրելու` ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար: Ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Այս գործով արդեն իսկ կա երկու մեղադրյալ՝ Մանվել Գրիգորյանը եւ նրա բարեկամ Արմեն Հակոբյանը:

armtimes.com

Ավելին
Back to top button
Close