Նորություններ

Էրզրումում ընտրատեղամասում սպանել են ընդդիմադիր կուսակցապետին եւ երկու կողմնակիցներին

Թուրքիայի Էրզրում նահանգում խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները արյունալի են անցնում։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Էրզրումի Քարաչոբանի շրջանում ընտրատեղամաս եկած իշխող կուսակցության կողմից պատգամավորի թեկնածուն վիճաբանություն է սկսել տեղամասում գտնվող ընդդիմադիր «Լավ» կուսակցության շրջանային գրասենյակի նախագահի եւ մյուս անդամների հետ։ Վիճաբանությունը թեժացել է, որից հետո Էրդողանի կուսակիցները կրակ են բացել ընդդիմադիր կուսակցապետի եւ նրա կողմնակիցների ուղղությամբ։

Կուսակցապետն ու երկու կուսակցական տեղում սպանվել են, 3 կուսակցական էլ վիրավորված տեղափոխվել է հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայում այսօր՝ հունիսի 24-ին անցնակցվող ընտրություններում մեծ թվով խախտումներ են գրանցվել։

Այս ընտրություններում մասնակցում են 4 հայ թեկնածու, որոնցից ամենաշատը Կարո Փայլանը շանս ունի հայտնվելու խորհրդարանում։ Հաջորդ հավանական թեկնածուն Էրդողանի կուսակից Մարգար Եսայանն է։

news.am

Ավելին
Back to top button