Նորություններ

«Այն, որ այդ աստիճանի անբարոյականություն կլինի, ոչ ոք չէր սպասում». «Կարեւորի մասին»

«Ցնցող էր, որ խոսքը գնում էր քառօրյա պատերազմի ժամանակ հավաքված օգնության մասին, հենց դպրոցականների հավաքած օգնության մասին, այսինքն բարոյականության ոլորտում էր այդ բոլորը: Ինչքան էլ որ բոլորը գիտեին Մանվել Գրիգորյանի գործունեության մասին, տխուր համբավի մասին, բայց որ այդ աստիճանի անբարոյականություն կլինի, ոչ ոք չէր սպասում»:

Այդ մասին ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակում հայտնել է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, քաղաքական գործիչ Կարապետ Ռուբինյանը:

Նա խոսել է  վերջին օրերին ուժային կառույցների կողմից իրականացվող գործողություններին, յուրացումներին, կոռուպցիոն սկանդալներին եւ ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցերի շուրջ: 

Ավելին
Back to top button