Նորություններ

Պատգամավորներին մտահոգում է ռեյտինգային ընտրակարգի փոխարինման հարցը

ԱԺ-ում ձևավորվել է «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու նպատակով խորհրդարանական խմբակցություններից կազմված հանձնաժողովը: Տեղի ունեցավ հանձնաժողովի առաջին հանդիպումը, որը, սակայն, փակ էր լրատվամիջոցների համար: Հանդիպմանը մասնակցելու նպատակով ԱԺ էին ժամանել ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ու ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը, ով համակարգելու է առաջին նիստի նախապատրաստական աշխատանքները:

Ընտրական օրենսգրքում բարեփոխումների անհրաժեշտություն տեսնում են բոլոր խմբակցությունները: Առաջինն, ինչ մտահոգում է պատգամավորներին, ռեյտինգային ընտրակարգի փոխարինման հարցն է. սա մի ընտրակարգ է, որը անմիջականորեն կապված է ընտրակաշառքների բաժանման պրոցեսի հետ:  

Փակ քննարկմանը առաջ է քաշվել նաև  աշխատանքներում արտախորհրդարանական քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներգրավվածության ու նրանց հետ հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:

Ավելին
Back to top button