Նորություններ

ԱԺ-ն այսօր ավարտեց երրորդ նստաշրջանի աշխատանքները. ներկայացված բոլոր նախագծերն ընդունվեցին

ԱԺ-ում այսօր անցկացվեց 3-րդ նստաշրջանի վերջին արտահերթ նիստը: Երկրորդ ընթերցմամբ ընդունվել են բոլոր այն օրինագծերը, որոնք քննարկվել են վերջին օրերին: Առաջինը քվեարկության դրվեց պարտադիր կուտակային համակարգի մասին օրինագիծը: Բուն օրինագծի շուրջ ելույթներ չկային, սակայն Էդմոն Մարուքյանը բարձրացրեց դեռ նախորդ քննարկումների ժամանակ իրեն մտահոգող հարցը՝ ինչո՞ւ է Հակոբ Հակոբյանը «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքի քննարկումների ժամանակ անարդարացիորեն հնչեցրել իր անունը, որին ի պատասխան՝ Հակոբ Հակոբյանն ասաց, որ Մարուքյանի անունը տալով՝ նրան նկատի չի ունեցել: Բանավեճը հնարավորություն դարձավ Հակոբ Հակոբյանի համար՝ անդրադառնալու իրեն վերագրված այլ մեղադրանքների:

Այսօրվա քննարկման օրակարգում էր նաև բարեգործության մասին օրենքը, որի շուրջ դիրքորոշում արտահայտեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Քննարկում ծավալվեց նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի շուրջ: Կարճատև քննարկումներից հետո նախագծերը դրվեցին քվեարկության և ընդունվեցին ձայների գերակշռությամբ:

Ավելին
Back to top button