Նորություններ

Որոշ խմբեր փորձում են վնասազերծել ինձ, վարչապետին, բայց չի ստացվի. ԱԱԾ տնօրեն

ԱԱԾ-ն տեղեկություններ ունի, որ որոշ խմբեր ուզում են վնասազերծել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին:

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Մենք ստանում ենք ինֆորմացիաներ, որ որոշ խմբեր փորձում են վնասազերծել ինձ, բայց չի ստացվի, նույնն էլ վարչապետի հետ, բայց կարծում եմ՝ ոչ մեկ չի համարձակվի նման վարկանիշ ունեցող վարչապետի նկատմամբ ինչ-որ քայլեր անել»,- հայտարարել է Վանեցյանը՝ հավելելով, որ ԱԱԾ աշխատակիցները շատ ոգեւորված են՝ քաղաքացիների աջակցությունից:

«Մեր աշխատակիցները շատ ոգեւորված են, հազարավոր քաղաքացիներ են դիմել, որ ընդունվեն աշխատանքի։ Ինձ շատ զարմացրեց այն, երբ Մանվել Գրիգորյանի աջակիցները ցույց էին անում ԱԱԾ-ի դիմաց, Վարդգես Գասպարին էր ձեռքին պաստառով եկել՝ ի աջակցություն ԱԱԾ-ի»,- ասել է ԱԱԾ տնօրենը:

Back to top button