Նորություններ

Մշակույթի նախարարը Գյումրիում խոսեց Շիրակի երկրագիտական թանգարանի և Մինաս Ավետիսյանի որմնանկարների վերադարձի մասին

Պատմամշակութային բացառիկ արժեք ունեցող Շիրակի երկրագիտական թանգարանի խնդիրը տարիներ շարունակ լուծում չի ստանում: Շենքային պայմանների բացակայությունը խոչընդոտում է թանգարանի բնականոն գործունեությանը:

Մշակույթի նախարարը Գյումրիում էր: Նա նշեց, որ ծանոթ է թանգարանի խնդրին և վստահեցրեց, որ մոտ ժամանակներում Շիրակի երկրագիտական թանգարանի խնդիրը լուծում կստանա:

Տարբերակներից մեկը համարվում է Գյուլբենկյանի անվան վիրաբուժական նախկին հիվանդանոցի շենքը թանգարանին տրամադրելը, որը, սակայն, վերանորոգման կարիք ունի:

Շիրակի մարզից «Զվարթնոց» օդանավակայան տարված Մինաս Ավետիսյանի որմնանկարները կրկին Շիրակի մարզ վերադարձնելու խնդրին ևս անդրադարձավ նախարարը:

Մակունցը նշեց՝ հետաքրքրված են խնդրով՝ հասկանալու համար՝ որտեղ կարելի է տեղակայել որմնանկարները:

Խնդիր են դրել մարզերի մշակութային համաչափ զարգացման, մշակութային կյանքի ակտիվացման: Այն ընթացիկ ծրագրերը, որոնց մեկնարկը տրվել է մշակույթի նախկին նախարարի պաշտոնավարման ժամանակահատվածում, նոր իշխանությունները վերանայում են նախահաշիվները՝ գումարներ խնայելու նպատակով:

Մշակույթի նախարարությունում գումարների չարաշահմանն առնչվող նոր բացահայտումների մասին նախարարը չխոսեց: Սպասում են մի շարք հուշարձանների վերանորոգման աշխատանքների կատարողականի հաշվետվություններին:

 

Back to top button