Նորություններ

Կ. Թումանյանն առաջարկում է տանջանքից ազատել որոշ դատավորների՝ նրանց վաղաժամ թոշակի ուղարկելով

«Կարևորի մասին» հաղորդման շրջանակում ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարեն Թումանյանը հեղափոխական է համարել դատական իշխանության գործերին չմիջամտելու վերաբերյալ ՀՀ կառավարության ղեկավարի հայտարարությունը:

«Պետք է արձանագրենք, որ այսուհետ Հայաստանի Հանրապետությունում արդարադատության համակարգի փոխարեն մենք ունենք արդարադատություն իրականացնող դատական իշխանություն: Մինչ այդ դատական իշխանություն չենք ունեցել այն պատճառաբանությամբ, որ դատարաններն ամբողջությամբ և անվերապահորեն չեն իրականացրել արդարադատություն: Արդար դատաքննության իրավունքը մասսայաբար խախտվել է»:

Կարեն Թումանյանի խոսքերով՝ դատական համակարգը պետք է ինքնամաքրվի:

«Այն դատավորները, ովքեր ցանկություն կունենան վաղաժամ անցնել թոշակի, պետք է այդ հնարավորությունը տալ նրանց: Դատավորներ կան, ովքեր հոգեբանորեն միշտ սպասում են, որ որևէ մեկը պետք է իրեն ասի՝ ինչ դատական ակտ կայացնել: Չի կարող այլ կերպ աշխատել: Այդ մարդը չի աշխատել իրավագիտակցության, իրավական զարգացման, իրավունքի սկզբունքը հաշվի առնելով»,- նշում է Կարեն Թումանյանը:

«Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմանը, Մարտի 1-ի, ԳԱԼԱ-ի գործերին և դատական համակարգի կայացման խնդիրներին:

Back to top button