Նորություններ

Սիփան Փաշինյանը նախարարությունում առանձին գործառույթներ կհամակարգի

Պարզաբանում. 2018  թվականի հունիսի 5-ին  մամուլում տեղ գտած հաղորդագրություններն առ այն, որ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում տեղի է ունեցել օրենքի խախտմամբ նշանակում, չի համապատասխանում իրականությանը։

Ղեկավարվելով  ՀՀ կառավարության 2014 թ-ի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային  դրույքաչափեր սահմանելու մասին» N 737-Ն որոշմամբ՝ Սիփան Փաշինյանի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, որով նա նշանակվել է տարածքային կառավարման և զարգացման  նախարարության աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչությունում որպես խորհրդական` առանձին գործառույթներ համակարգելու նպատակով:

Նշված պաշտոն զբաղեցնող անձը համարվում է քաղաքացիական աշխատանք իրականացնող, որի վրա չի տարածվում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված պահանջները:

Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի` քաղաքացիական աշխատանքը ՀՀ օրենսդրությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների և գործառույթների իրականացումն  է` պայմանագրային հիմունքներով:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Back to top button