Նորություններ
«Ժամանակն է, որ Երևանցիները ևս արթնանան»

Անցած շաբաթ Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն` հարցաքննության՝ կապված Բաղրամյան պողոտայում ապրիլի 9-ին տեղի ունեցած միջադեպի հետ: Քննչական ծառայության դիմաց տեղի ունեցավ նաեւ բողոքի ակցիա, որի մասնակիցները դատապարտում էին ոստիկանների գործողությունները: «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում այս անգամ հյուրընկալել ենք Արմեն Մարտիրոսյանին, ով մանրամասներ է ներկայացրել հարցաքննությունից, խոսել նաեւ ներքաղաքական զարգացումներից եւ ավագանու առաջիկա ընտրություններից: