Նորություններ

«Հույս ունեմ, որ հավելյալ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի լինի». Ն. Փաշինյան

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով.

«Զարմանում եմ տեղեկանալով, որ Հայաստանում դեռ կան պաշտոնյաներ, որոնց մեքենաները շարունակում են չկանգնել լուսացույցի կարմիր լույսի տակ։

Եթե երկրի ղեկավարը՝ վարչապետը այդպես չի վարվում եւ հրաժարվել է ճռռիկ, վռռիկներով երթեւեկելու մարդկանց նյարդայնացնող պրակտիկայից, մյուս պաշտոնյաները պետք է հասկանային, որ իրենց վարքագծում նույնպես պետք է համարժեք փոփոխություններ տեղի ունենան։

Հույս ունեմ՝ ընդամենը թյուրըմբռնում է եւ հավելյալ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չի լինի»։

 

Ավելին
Back to top button