Նորություններ

«Ոչ մի բիզնեսի փայ չենք մտնելու, ոչ մի պաշտոնատար անձի հանձնարարականներ չենք տալու». «Կարեւորի մասին»՝ Արտակ Զեյնալյանի հետ

«Մենք հրահանգել ենք չաշխատել հրահանգով»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում «Կարեւորի մասին հաղորդման շրջանակներում հայտարարել է ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանը:

«Կարճ ժամանակ, որ նոր իշխանությունը ձեւավորվել է եւ հայտարարել է պատվերի բացակայության մասին: Մենք հայտարարել ենք այն մասին, որ գործադիր իշխանությունը պատվերներ չի տալու եւ գործադիրը հետեւելու է, որ որեւէ մեկը պատվեր չտա դատարաններին: Ոչ միայն մենք ինքներս պատվեր չենք տալու, այլեւ կատարելու ենք մեր պարտականությունը եւ պաշտպանելու ենք դատարաններին անօրինական միջամտությունից, օրենքով չնախատեսված միջամտությունից, դատական պաշտպանության իրավունքը խաթարող միջամտությունից: Մենք վճռական ենք տրամադրված դատարաններին ազատագրել ճնշումներից, որպեսզի դատարաններն իրենց գիտելիքի շրջանակներում, իրենց ներքին պատասխանատվությամբ իրականացնեն պատասխանատվությունը»,- հայտարարել է նախարարը:

Նախարարը խոսել է նաեւ կալանավայրերում տիրող իրավիճակի, Եվրոպական դատարանում ընդդեմ ՀՀ վճիռների, Մարտի մեկի գործի, կոռուպցիայի դեմ պայքարի եւ այլ խնդիրների մասին:

Ավելին
Back to top button
Close