Նորություններ

Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարար:

Հրամանագրում մասնավորապես ասված է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի.

Ատոմ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆԻՆ նշանակել ֆինանսների նախարար»:

Ատոմ Ջանջուղազյանը բավականին երկար տարիների աշխատանքային փորձ ունի, նաեւ Ֆինանսների նախարարությունում.

  • 1991-1992 թթ. — աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Պլանավորման և կառավարման ավտոմատացված համակարգերի հայկական գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես տեխնիկ։
  • 1992-1993 թթ. — աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Պլանավորման և կառավարման ավտոմատացված համակարգերի հայկական գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ինժեներ-ծրագրավորող։
  • 1993-1995 թթ. — ՀՀ էկոնոմիկայի նախարարության ինֆորմացիոն համակարգերի բաժնի առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, ապա՝ գլխավոր մասնագետ։ Նախագծել ու մշակել է կապիտալ շինարարության և սեփականաշնորհման օբյեկտների, ձեռնարկատիրական գործունեության, արտահանման համար տրամադրվող լիցենզիաների, ինչպես նաև մի շարք այլ խնդիրների հետ կապված գործառույթների կանոնակարգման նպատակով տվյալների բազաների կառավարման ավտոմատացված համակարգերի առանձին ենթահամակարգեր։
  • 1995-1996 թթ. — ՀՀ ֆինանսների նախարարությանհամակարգչային վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ։
  • 1996 թ. — ՀՀ ֆինանսների նախարարությանդրամարկղային կառավարման վարչության հանրապետական բյուջեի դրամարկղային կառավարման բաժնի պետ։
  • 1996-1999 թթ. — ՀՀ ֆինանսների նախարարությանհաշվապահության վարչության պետ։
  • 1999 թ. — ՀՀ ֆինանսների նախարարությանտնտեսական ծրագրերի գլխավոր վարչության պետ։
  • 1999 թ. հուլիսի 9-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ։
  • 2000 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ՝ ազատվելով ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնից։
  • 2008 թ. մայիսի 19-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնից[1]:
  • 2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ատոմ Ջանջուղազյանին նշանակել է ֆինանսների նախարար։

Մանկավարժական գործունեությունը

  • 1993-1995 թթ. — դասավանդել է Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում:
  • 2007-2009 թթ. — դասավանդել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:
  • 2007-2010 թթ. — դասավանդել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում:
  • 2005 թ. նոյեմբերի 23-ին նշանակվել, իսկ 2010 թ. դեկտեմբերի 12-ին վերանշանակվել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կառավարման խորհրդի անդամ։
Ավելին
Back to top button