«Թեյ ենք խմել միասին… Իմ տպավորությամբ՝ ինքը չի պատրաստվում Հայաստանը լքել». Արմեն Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանի մասին

Մայիսի 9-ի խորհրդանշական օրը Հաղթանակի զբոսայգում իրենց հարգանքի տուրքն են մատուցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոսը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը և այլ բարձրաստիճան անձինք: Նրանք ծաղիկներ են դրել «Անհայտ զինվոր»-ի հուշարձանին, որից հետո Արմեն Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
«Շատ բան է փոխվել երկրում, ունենք նոր վարչապետ, ժողովրդի մեծ մասը, երիտասարդները հույսեր ունեն, որ վաղն ավելի լավ է լինելու: Ես ևս ունեմ այդ հույսը: Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր մարդ է, ու իր հետ գործնական և հարգալից հարաբերություններ ունեմ: Իմ ներդրումը կունենամ, որ կառավարությունը հաջողության հասնի, հակառակ դեպքում անիմաստ կլինեն այն հույսերը, որ ժողովուրդն ունի ապագայի հանդեպ»,- նշել է Արմեն Սարգսյանը:
Իսկ լրագրողի հարցին, թե վերջին անգամ ե՞րբ է հանդիպել Սերժ Սարգսյանին, Արմեն Սարգսյանն ասել է. «Ես Սերժ Սարգսյանի հետ հանդիպել եմ մի քանի օր առաջ՝ քննարկելու իրավիճակը: Թեյ ենք խմել միասին: Իմ տպավորությամբ՝ ինքը չի պատրաստվում Հայաստանը լքել»: