Նորություններ

Մի անգամ էլ խփեին, ոստիկանությունը բացահայտ կանցներ ժողովրդի կողմը. «Կարևորի մասին»՝ Մանվել Սարգսյանի հետ

«Շարժումը օրակարգ ուներ, հասարակությանն ասվեց՝ ինքը ինչ պետք է անի, և հասարակությունն արեց»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը՝ վերլուծելով ներքաղաքական վերջին զարգացումները ՀՀ-ում:

«Այս շարժման զորությունն այն է, որ դիմացինը հոգեբանորեն ճնշվում ու կորցնում է իրեն»:

Ըստ քաղաքագետի՝ հեղափոխությունը ՀՀ-ում եղավ այն ժամանակ, երբ իշխանությունն առևանգեց Փաշինյանին.

«Հասարակության մոտ իսկական ապստամբությունն այդ ժամանակ սկսվեց: Երբ Փաշինյանին հեռացրին, տասնյակ հազարավոր մարդիկ այդ ժամանակ դուրս եկան փողոց, և ոստիկանությունը որոշեց հանձնել հրապարակը: Հեղափոխությունն այդ ժամանակ եղավ»:

Back to top button