Նորություններ
Նիկոլ Փաշինյանը հաղորդագրություն է տարածել

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է .«Երեկ Նոր Հաճնում մասնակցեցի HSBC բանկի վրա նախօրեին տեղի ունեցած հարձակման հետեւանքով զոհված՝ ARMOBIL ընկերության աշխատակից Խաչիկ Գալստյանի հոգեհանգստի արարողությանը։
Այսօր՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում մասնակցեցի նույն միջադեպի ընթացքում զոհված ՀՀ Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանի վերջին հրաժեշտի արարողությանը։
Մեր զորակցությունը այս քաջարի մարդկանց ընտանիքների անդամներին, հարազատներին, ընկերներին»։