Միջազգային

ՌԴ քաղաքներում բերման են ենթարկում Նավալնիի կազմակերպած ակցիաների մասնակիցներին

ՌԴ տարբեր քաղաքներում անցկացվում են ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների բողոքի ակցիաները՝ «Նա մեզ համար ցար չէ» կարգախոսով:

Համաձայնեցված ակցիաներ են անցկացվել Վլադիվոստոկում, Իրկուտսկում, Տոմսկում, Խաբարովսկում եւ այլ քաղաքներում:

Ինչպես հայտնել է Նավալնիի համախոհ Լեոնիդ Վոլկովը, Բառնաուլում ակցիայի ժամանակ բերման է ենթարկվել 10 մարդ: 

Նավալնիի գրասենյակից հայտնել են, որ Կրասնոյարսկում բերման են ենթարկել ցուցարարներին, ովքեր հանրահավաքից հետո երթ են անցկացրել:

31949236_1485611288234140_952202070658646016_n 31963903_1485611274900808_5702277450101161984_n 31946017_1485611304900805_4193809090918481920_n

Back to top button