Նորություններ

Գարեգին Բ-ն Ինջիղուլյանի հարցով դիմել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդին

Վերջերս Ադրբեջանի տարածքում գերեվարված ՀՀ քաղաքացի, շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանի խնդրով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիմել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին, այս մասին հաղորդում է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի մամլո դիվանի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Գարեգին Բ-ն Ալլահշուքյուր Փաշազադեին խնդրել է քայլեր ձեռնարկել հայ զինվորի ազատ արձակման և Հայրենիք վերադարձնելու համար: Մեկ այլ գրությամբ Վեհափառ Հայրապետը այս հարցում խնդրել է նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ Ա-ի միջնորդությունը Ադրբեջանի իշխանությունների առջև:

Back to top button