Միջազգային

«Առաքելությունն ամբողջությամբ իրագործված է». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գոհունակություն է հայտնել, որ զինված ուժերի առջեւ դրված մարտական առաջադրանքն ամբողջությամբ իրագործվել է:

Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է, որ հրթիռային հարվածներով խոցվել են բոլոր թիրախները, որոնք ենթակա են եղել ոչնչացման: Գեներալի խոսքերով՝ ամերիկյան կողմը տեղեկություններ չունի, որ տուժել են խաղաղ բնակիչներ:trampnor

ԱՄՆ ՊՆ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացվել են Միջերկրական ծովում ամերիկյան եւ դաշնակից զորքերի տեղակայման վայրերի տեսապատկերները: Ընդհանուր առմամբ, սիրիական թիրախային կետերի ուղղությամբ արձակվել է 105 հրթիռ:

Գեներալն ընդգծել է, որ ամերիկյան եւ ռուսաստանյան զինվորականների միջեւ ապրիլի 14-ի գործողություններից առաջ որեւէ համակարգում չի եղել:  

Պենտագոնի ներկայացուցիչը հայտնել է նաեւ, որ սիրիական դիմագրավող ոչ մի միջոց  վնաս չի պատճառել ամերիկյան զորքերին:

 Աղբյուր՝ svoboda.org

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button