Սպորտ

«Արսենալն» առանց Մխիթարյանի հաղթեց «Սաութհեմփթոնին»

Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Արսենալն» «Էմիրեյթսում» հյուրընկալեց «Սաութհեմփթոնին» և 3։2 հաշվով կամային հաղթանակ տոնեց։ «Զինագործների» կազմում դուբլ ձևակերպեց Դենի Ուելբեքը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, իսկ հյուրերից աչքի ընկան Շեյն Լոնգն ու Չարլզ Օստինը։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով ընդգրկված չէր «Արսենալի» հայտացուցակում։

Այս հաղթանակից հետո «Արսենալն» ունի  54 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը, իսկ «Սաութհեմփթոնը» մնաց 28 միավորով 18-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 33-րդ տուր

«Արսենալ» — «Սաութհեմփթոն»՝ 3։2
Գոլերը՝ Օբամեյանգ 28՛, Ուելբեք 38՛, 81՛ — Լոնգ 17՛, Օստին 73՛
Հեռացումներ՝ Մոհամեդ Էլ-Նենի 90+3՛ — Ջեք Սթիվենս 90+2՛

sport.times.am

Ավելին
Back to top button