Նորություններ

Ինչու են բերման ենթարկվել Քաղաքացիական պայմանագրի անդամները

Ինչպես տեղեկացրել ենք, ապրիլի 7-ին ուշ երեկոյան՝ ժամը 23.00-ի միջակայքում,  բերման են ենթարկվել Քաղաքացիական պամանագիր կուսակցության երկու անդամներ:

Factor.am-ի հետ զրույցում կուսակցության վարչության փոխնախագահ Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ բերման են ենթարկվել  ՔՊ անդամներ  Նորայր Հայրապետյանը  եւ Մեսրոպ Պապիկյանը: Նրանք, ըստ ՔՊ  վարչության փոխնախագահի, իրականացրել են իրազեկման աշխատանքներ, բաժանել են թռուցիկներ Արաբկիր վարչական շրջանում:

«Զանգեցին  տղաները, ասացին, որ 20 հոգով շրջապատել են, տանում են Ոստիկանություն: Մենք մոտեցել ենք, առայժմ գիտենք այսքանը: Ոստիկանության բաժանմունքում է մեր փաստաբանը՝ Նիկոլայ Բաղդասարյանը: Առաջիկայում կիմանանք, թե ինչ խնդրով են տղաներին բերման ենթարկել»,- ասել է Պապիկյանը:  Նրա համոզմամբ՝ տղաները ոչ մի ապօրինի բան չեն արել, պարզապես իշխանությունները տեսնում են, որ բողոքի ալիքը աճում է, եւ այդպիսով փորձում են վախեցնել:

Բերման ենթարկվելուց շուրջ երկու ժամ անց ՔՊ անդամները ազատ են արձակվել:

factor.am

Ավելին
Back to top button