Նորություններ

2018 թ. առաջին եռամսյակում ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահացության դեպքերի մասին տեղեկանք

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2018 թ.-ի 1-ին եռամսյակում ՀՀ և ԱՀ զինված  ուժերում մահացության դեպքերի մասին տեղեկանքը: Այն հիմնված է զանգվածային լրատվամիջոցներով և պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկությունների վրա:

2018-ի առաջին եռամսյակում զինված ուժերում արձանագրված 11 մահացության դեպքերից 9-ը տեղի են ունեցել Արցախի Հանրապետության, 2-ը՝ Հայաստանի Հնարապետության տարածքում:

Դեպքերից 3-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով են, 4-ը՝ դժբախտ պատահարների, 2-ը՝ առողջական խնդիրների, 1-ը՝ սպանության, 1-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու հետեւանքով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ զինված ուժերում մահացության դեպքերի թիվը նվազել է 6-ով. 2017-ին արձանագրվել է մահացության 17 դեպք, որոնցից 8-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով:

Դրան հակառակ՝ 2018-ին 2-ով աճել է դժբախտ պատահարների թիվը:

Արձանագրված 11 մահացության դեպքերից 10-ի դեպքում զինծառայողները գտնվել են ծառայության մեջ, 1 զինծառայող դեպքի պահին գտնվել է արձակուրդում։

Դեպքերից 9-ի վերաբերյալ տեղեկատվության տարածման առաջնային աղբյուր են հանդիսացել պաշտոնական աղբյուրները:

Տեղեկանքն՝ ամբողջությամբ ԱՅՍՏԵՂ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Back to top button
Close