Միջազգային

Մոսկվայում ձերբակալվել է Forbes-ի ցուցակում տեղ գտած միլիարդատեր Զիյավուդին Մագոմեդովը

Մոսկվայում ձերբակալվել է «Սումմա» ընկերությունների խմբի սեփականատեր, միլիարդատեր Զիյավուդին Մագոմեդովը, ում անունը տեղ է գտել Forbes-ի ցուցակում:  Коммерсантъ-ի տեղեկացմամբ՝ գործարարին եւ նրա շրջապատի մի քանի անձանց հարցաքննել են հափշտակության գործի շրջանակում:

Մագոմեդովի վերահսկողության տակ գտնվող ենթակառուցվածքներում խուզարկություններ են կատարել ԱԴԾ-ի եւ ՆԳՆ-ի աշխատակիցները:

Քննչական գործողությունները կապված են խարդախության փաստով 3 քրեական գործերի հետ: Հաղորդվում է, որ քննչական մարմինները հետաքննում են Կալինինգրադում «Արենա Բալթիկա» մարզադաշտի շինարարության ժամանակ ավելի քան 750 մլն ռուբլու հափշտակության գործը: Քրեական գործի եւս մի քանի դրվագներ առնչվում են Նովոռոսսիյսկի ծովային առեւտրային նավահանգստին:

Forbes-ի վարկածով Զիյավուդին Մագոմեդովը Ռուսաստանի մեծահարուստ գործարարների վարկանիշային ցուցակում զբաղեցնում էր 63-րդ տեղը:

Աղբյուր՝ svoboda.org

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Back to top button
Close