Միջազգային

Թրամփը Պուտինին ասել է, որ ինքը կհաղթի, եթե սպառազինությունների մրցավազք սկսվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ռուսաստանցի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ վերջին հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ը հաղթանակած դուրս կգա սպառազինությունների մրցավազքից, եթե երկու երկրները սկսեն դա: 

«Եթե դուք ցանկանում եք սկսել սպառազինությունների մրցավազք, մենք դա կարող ենք անել, բայց ես հաղթանակ կտանեմ»,-ասել է Թրամփը:

NBC-ի տեղեկություններով՝ Ռուսաստանի կողմից՝ ԱՄՆ-ին հարվածելու հնարավորությամբ նոր զենքի ստեղծման մասին Պուտինի խոսքերը «իրապես խոցել են նախագահին»:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել Պուտինի հետ եւ շնորհավորել նրան նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ:

Երկու երկրների ղեկավարները քննարկումներ էին անցկացրել նաեւ Սիրիայում, Ուկրաինայում եւ Հյուսիսային Կորեայում տիրող իրավիճակի շուրջ, սպառազինությունների մրցավազքը սահմանափակելու ջանքեր գործադրելու եւ բարձր մակարդակով հանդիպման հնարավորության մասին:   

Մարտի սկզբին ՌԴ նախագահը հայտարարել էր, որ Ռուսաստանը նոր զինատեսակներ է ստեղծել՝ այդ թվում միջուկային, որոնք ի զորու են հարված հասցնել ԱՄՆ-ի տարածքին: 

 

Աղբյուր՝ novayagazeta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Back to top button
Close