Բրազիլիան չի դիտարկում Էդուարդ Սնոուդենին հիմնական ապաստան տալու հարցը` ԱԳՆ

Բրազիլիան առանց պաշտոնական դիմումի չի դիտարկում ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին հիմնական բնակության վայր տալու հարցը, հայտարարել է Բրազիլիայի ԱԳՆ ներկայացուցիչը:
Այնուամենայինիվ, մի շարք բրազիլացի քաղաքական գործիչներ հանդես են եկել ի շահ ՍՆոուդենի և պահանջել են բավարարել նրա խնդրանքը:
Ավելի վաղ Սնոուդենը բաց նամակով դիմել էր Բրազիլիայի իշխանություններին, որում հայտարարել էր, որ ցանկանում է Բրազիլիայի, այդ թվում նաև երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆի դեմ իրականացվող ԱՄՆ լրտեսության փաստերի հետաքննման հարցում օգնություն ցույց տալ, եթե այդ երկրում հիմնական ապաստան ստանա:
«Ես պատրաստակամություն եմ հայտնել օգնել, եթե դա տեղին է և օրինական, սակայն, ցավոք ԱՄՆ իշխանություններն աշխատում են այն հարցի շուրջ, որպեսզի սահմանափակեն իմ հնարավորությունները: Օրինակ Էվո Մորալեսի ինքնաթիռին հարկադրված վայրէջքի են հանում, որպեսզի բացառեն Լատինական Ամերիկա իմ ուղևորությունը»,- Folha de Sao Paulo բրազիլական հրատարակչությունը մեջբերում է Սնոուդենի կողմից գրված «Բրազիլիայի ժողովրդին բաց նամակի» տեքստը:
Հիշեցնենք, որ ներկայում Սնոուդենը գտնվում է Ռուսաստանում, որտեղ նա ժամանակավոր ապաստան է ստացել:
Տաթև Ֆռանգյան