ԱՌԱՆՑՔՈՒՄ

Սերժ Սարգսյանը վախեցա՞վ, որ իրեն կարող են «քնած թողնել» Մելիք Ադամյանում

Վարչապետի աթոռը զբաղեցնելու հավակնությունների մասին Սերժ Սարգսյանի գրավոր հարցազրույցում կար ուղերձ՝ ուղղված ինչպես ՀՀ քաղաքացուն, այնպես էլ միջազգային հանրությանը: Նշելով, որ «խորհրդարանական ընտրությունների արդյունքում քաղաքական պատասխանատվություն և կառավարություն ձևավորելու լիազորություն» է ստանձնել ՀՀԿ-ն, Սարգսյանը փորձեց իրեն ներկայացնել որպես լեգիտիմ պաշտոնյա, ով 2017 թվականին արդեն ստացել է երրորդ անգամ երկրի կառավարման ղեկը ստանձնելու իրավունքը:

Հարկ է նշել, որ 2017 թ. խորհրդարանական ընտրություններին մասսայական փող բաժանելու պրոցեսի մեկնարկը տալով՝ Սերժ Սարգսյանի վարչախմբի նպատակն այն էր, որ միջազգային հանրության և գլխավորապես ՀՀ քաղաքացու մոտ ամրապնդեր այն համոզումը, որ ինքը «ծախված» հասարակության «արժանի» լիդերն է, որ յուրաքանչյուրի վրա հոգեբանական ազդեցություն գործի. եթե ոչ դու, ապա քո հարևանն ու ազգականը ծախվել են, և 10 հազար դրամով ինքը գնել է երկրում «թիվ մեկ հարց լուծողի» իրավունքը:

Ավելին
Back to top button