Նորություններ

Ապրիլի 9-17-ը Հայաստանը կղեկավարի Արա Բաբլոյանը. Վահրամ Բաղդասարյան

Ապրիլի 9-17-ը Հայաստանի Հանրապետությունը  կղեկավարի ՀՀ ԱԺ նախագահը:

Այսօր այս մասին Աժ ճեպազրույցի ժամին հայտարարել է  ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Իշխանությունը արկղ չէ, որ գնան վերցնեն»,-ասել է  Բաղդասարյանը՝ հայտարարելով, որ իշխանափոխության հնարավորություն չկա եւ ՀՀԿ-ում էլ անհանգիստություն չկա: 

 «Աժ նախագահը կղեկավարի որպես երկրի գլուխ, և այստեղ որևէ արտառոց բան չկա: Շատ է եղել, որ նախագահն արձակուրդում կամ երկրից դուրս է եղել»,-ասել է նա:

 ՀՀԿ խմբակցությանը հայտարարել է նաեւ, որ մի քանի օրից կհրապարակեն վարչապետի իրենց թեկնածուի անունը:

 «Այս պահին ունենք նախագահ, որը Սերժ Սարգսյանն է, ունենք ընտրված նոր նախագահ, ունենք ՀՀ վարչապետ, որը սահմանադրական իր լիարզորությունները պատշաճ կատարում է եւ մենք գոհ ենք իր աշխատանքից, իսկ ապրիլի 9-ից հետո արդեն կխոսենք մեր անելիքների մասին»:

Անդրադառնալով քաղաքական որոշ ուժերի կողմից փողոցային պայքար սկսելու հայտարարություններին, Վահրամ Բաղդասարյանն ասել է.

«Պետք է որ զգաք՝ մենք որեւէ անհանգստություն չունենք, յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր ճանապարհային քարտեզը, ինքն է որոշում իր պայքարի ձեւը»:

Ավելին
Back to top button