Միջազգային

Նովոսիբիրսկում պահանջել են Սլուցկիի հրաժարականը

ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքի կենտրոնում անհատական պիկետներ են անցկացվել Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկիի հրաժարականի պահանջով, ով մեղադրվում է կանանց հետամտելու մեջ:

Ակցիային մասնակցել են «Тайга.инфо»-ի եւ «НГС»-ի լրագրողները: Մի քանի պաստառներ ուղղված են եղել Մոսկվայի պետական համալսարանի հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկան Վիտալի Տրետյակովին, ով Նովոսիբիրսկի համալսարանում հանդես է եկել Սլուցկիի պաշտպանությամբ:

Մարտի 21-ին Պետդումայի էթիկայի հանձնաժողովը խախտումներ չի գտել պատգամավորի վարքագծում, ում մեղադրում են RTVI հեռուստաալիքի խմբագրի տեղակալ Եկատերինա Կոտրիկաձեի, «Դոժդ»-ի պրոդյուսեր Դարյա Ժուկի եւ BBC-ի ռուսական ծառայության թղթակից Ֆարիդա Ռուստամովայի նկատմամբ իրականացված սեքսուալ հետապնդումների մեջ:

Դրանից հետո մի շարք ԶԼՄ-ներ պատգամավորին բոյկոտել էին:  

 29135027_1444878052307464_209509423_n

Աղբյուր՝ novayagazeta.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Ավելին
Back to top button