ԱՌԱՆՑՔՈՒՄ

Սարգսյանի եւ Ալիեւի՝ հատակապատաճեղքափայտի մակարդակի վրա գտնվող ցուցանիշները

Ժողովրդավարության ինդեքսը պետության ներսում ժողովրդավարության մակարդակի սանդղակն է՝ հիմնված փորձագիտական գնահատականների եւ տվյալ երկրներում հանրային կարծիքի հարցումների արդյունքների վրա, եւ ձեւավորվում է 5 հիմնական կատեգորիաների ցուցանիշներից.

-ընտրական գործընթացը եւ բազմակարծությունը 
-կառավարության գործունեությունը 
-քաղաքական մասնակցությունը
-քաղաքական մշակույթը
-քաղաքացիական ազատությունները

Եթե այս կետերից որեւէ մեկով Հայաստանը կարող է համեմատվել դասական քաղաքակիրթ երկրներից որեւէ մեկի հետ, ապա կարելի է ընդունել, որ Սերժ Սարգսյանը որոշակի առավելություն ունի իր անհաշտ հարեւանի՝ Իլհամ Ալիեւի նկատմամբ: Քանի դեռ ընտրական գործընթացի, քաղաքական մշակույթի կամ ազատությունների առումով մենք աշխարհին ոչ մի ներկայանալի, օրինակելի բան չունենք ցուցադրելու, ապա մեզ կշարունակեն համեմատել Ադրբեջանի, Պակիստանի կամ Բուրկինա Ֆասոյի հետ:

Մանրամասները՝ «Առանցքում»-ի տեսաանդրադարձում:

Ավելին
Back to top button