Միջազգային

Պորոշենկոն՝ «Սավչենկոյի գործի» մասին. «Ռուսաստանի նպատակը քաոս սերմանելն էր եւ Ուկրաինական պետության ոչնչացումը»

Ուկրաինացի ուժայինները քողազերծեցին դավադրությունը, որի նպատակն էր պետության ոչնչացումը Ռուսաստանի կողմից սանձազերծված հիբրիդային պատերազմի շրջանակում: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ժողովրդական պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին ձերբակալելուց հետո:   

«Շնորհակալ եմ Անվտանգության ծառայության եւ Գլխավոր դատախազության աշխատակիցներից՝ Ուկրաինայի դեմ ռուսաստանյան հատուկ գործողության քողազերծման եւ մասսայական ահաբեկչությունների կանխման արդյունքում մարդկային կյանքեր փրկելու համար: Նաեւ շնորհակալ եմ Զինված ուժերի սպաներից, ովքեր սադրանքների չտրվեցին եւ ժամանակին տեղեկացրեցին իրավապահ մարմիններին ագրեսորի եւ 5-րդ շարասյան հանցավոր ծրագրերի մասին»,-ընդգծել է նախագահը:

Ըստ նրա՝ ռուսաստանյան հատուկ օպերացիայի նպատակը եղել է քաոս սերմանելը եւ Ուկրաինական պետությունը ոչնչացնելը:940594

 Հիշեցնենք, որ մարտի 15-ին երկրի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտնել էր, որ Սավչենկոն ծրագրել է ահաբեկչություն իրականացնել Գերագույն Ռադայի շենքում: Դատախազի պնդմամբ՝ Սավչենկոն իր կողմնակիցների հետ զենքի մատակարարման հարցով պայմանավորվել է «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» զինյալների ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի հետ:

Ժողովրդական պատգամավոր, Ուկրաինայի հերոս Նադեժդա Սավչենկոն այսօր ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել:

 Աղբյուր՝ gordonua.com

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

 

 

Back to top button