Նորություններ

Վարչախումբը փորձում է խորացնել վախի մթնոլորտը. հայտարարություն

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության հայտարարությունը. «Մարտի 20-ին վարչախումբն իրականացրեց հերթական վենդետան իր քաղաքական հակառակորդների նկատմամբ, հատկապես այն ընդգծված դրսևորում են Արցախյան ազատամարտի հերոսների նկատմամբ։ Վարչախումբը դրանով փորձում է խորացնել վախի մթնոլորտը՝ կանխելով ցանկացած ըմբոստություն իրենց ազգադավ քաղաքականության դեմ։

ԺՀԿ-ն խստորեն դատապարտում է վարչախմբին և իր պարագլուխ Սերժ Սարգսյանի հերթական վրեժխնդրությունը Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի և մնացած քաղբանտարկյալների նկատմամբ։

Դիմում ենք քաղաքական բոլոր այն ուժերին, որոնք մտահոգված են մեր պետականության անհեռանկար ու վտանգավոր ընթացքից, օգտագործել ապրիլի 9-ից 17-ն ընկած ժամանակահատվածի հնարավորությունը՝ համախմբվել, դիմել ժողովրդին, դուրս գալ հրապարակ, կանխել վարչախմբի վերարտադրությունը, որով հնարավոր կլինի ազատություն բերել ոչ միայն քաղբանտարկյալներին, այլև ամբողջ հայ ժողովրդին»։

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցություն

Back to top button