Միջազգային

«Անհնար է պատկերացնել, որ Բրեժնեւը թվարկեր զինատեսակների տակտիկա-տեխնիկական բնութագրերը». Նավալնին՝ Պուտինի ելույթի մասին

Վլադիմիր Պուտինի՝ Ռուսաստանի Դաշնային ժողովին հղած ուղերձին է անդրադարձել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: 

Նա հեգնանքով է խոսել Պուտինի եւ նրա որոշ հայտարարությունների մասին՝ նշելով, որ նորագույն, գաղտնի սպառազինության մասին չէին խոսում անգամ խորհրդային առաջնորդները: «Անհնար է պատկերացնել, օրինակ, որ Լեոնիդ Բրեժնեւն իր ուղերձում թվարկեր զինատեսակների տակտիկա-տեխնիկական բնութագրերը: Դա ուղղակի հիմարություն է, դա այն մակարդակը չէ: Այնուհանդերձ, Պուտինը 47 րոպե խոսում է այդ մասին՝ զարմացնելով աշխարհին»,- ասել է Նավալնին:

https://youtu.be/O-lRRUMfbpo

Անդրադառնալով նորագույն զինատեսակների ցուցադրությանը, Նավալնին նշել է, որ դպրոցական տարիներին իր խաղացած համակարգչային խաղերն ավելի լավն էին, քան Պուտինի ելույթի ժամանակ ցուցադրված գրաֆիկաները:

«Ցավոք, պուտինյան Ռուսաստանը չի արտադրում ոչինչ, մենք այժմ անգամ հաշվիչներ չենք կարող արտադրել, իսկ ամբողջ բարձր տեխնոլոգիաները, այսպես կոչված, «չուբայսյան սմարթֆոններն» են, որոնք միայն վիրտուալ գոյություն ունեն»,-պնդել է Նավալնին:

Ավելին
Back to top button