Նորություններ

Ճշտված տեղեկություններ՝ 2017 թ. ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի վերաբերյալ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2017 թ.-ին ՀՀ Զինված ուժերում եւ ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին տեղեկանքի հրապարակումից հետո հայտնի դարձած դեպքերի մասին լրացուցիչ տեղեկանք:

2018 թ. հունվարի 9-ին ուսումնասիրության տվյալների հրապարակումից հետո ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ մահացության դեպքերից մեկով, որը 2013 թ.-ին զինծառայության ժամանակ վնասվածք ստանալու հետեւանք է, զինծառայողը վաղաժամ զորացրվել է:

Սակայն մինչ այդ զինծառայողին վաղաժամ զորացրելու մասին որևէ տեղեկություն հրապարակված չի եղել: Ներկայացվող տեղեկանքում այդ թիվը ներառված չէ այլևս:

Տեղեկանքի հրապարկումից հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկություններ է ձեռք բերել ևս 5 զինծառայողի մահվան մասին, որոնցից 3-ի մասին տեղեկատվություն չի հրապարկվել նույնիսկ լրատվամիջոցներով: Ճշտված տեղեկություններով՝ 2017 թ.-ի ընթացքում ՀՀ ԶՈՒ-ում և ԼՂ ՊԲ-ում գրանցվել է մահացության 64 դեպք: Նշենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Զինվորական դատախազությունը 2017 թ.-ի ընթացքում ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում գրանցված զինվորական ծառայության անցնելու հետ կապված 56 մահվան դեպքի մասին է հայտնել:

Տեղեկանքն ամբողջությամբ, ըստ առանձին դեպքերի, ներկայացված է այստեղ

 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Back to top button
Close