ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Սաունա. օգտակարությունն առողջության համար եւ նախազգուշական միջոցները

Գիտնականները վերջերս հաստատել են լոգանքի եւ սաունայի դրական ազդեցությունն օրգանիզմի վրա՝ մի քանի խոշոր հետազոտություններ կատարելուց հետո, որն անցկացրել են վերջին 3 տարիների ընթացքում: Այն ամենն, ինչ նախկինում լսել եք սաունայի եւ նրա օգտակարության մասին, մեծ մասամբ ճշմարտություն է, քանի որ սաունան իրականում…

1.Իջեցնում է զարկերակային ճնշումը եւ բարձրացնում է զարկերակների պատերի առաձգականությունը

Նման եզրակացության հանգել են Ֆինլանդիայի եւ Մեծ Բրիտանիայի գիտնականները 24 տարի 1620 առողջ տղամարդկանց հետեւելուց հետո: Պարզվել է, որ սաունան նույն ազդեցությունն է ունենում սրտի վրա, ինչ որ ֆիզիկական վարժությունները, սրտի զարկերը մեկ րոպեի ընթացքում 65-ից հասնում է 81-ի: Ճնշումն, ընդհակառակը, նվազում է առնվազն 7 կետով, իսկ զարկերակները դառնում են ավելի առաձգական:

Հեղինակի խոսքերով՝ հետազոտության արդյունքները խոսում են այն մասին, որ այն մարդկանց մոտ, ովքեր պարբերաբար այցելում են սաունա կամ լոգանք են ընդունում, նկատելիորեն նվազում է սրտային հիվանդությունների զարգացումը:

2.Բարելավում է գլխուղեղի աշխատանքը

Եվ սրտին, եւ ուղեղին միաժամանակ անհրաժեշտ են արյունատար անոթները: Լոգանքի ընդունումը բարենպաստ ազդեցություն է ունենում երակների եւ զարկերակների պատերի վրա՝ նվազեցնելով դեմենցիայի առաջացումը՝ 66 տոկոսով: Նաեւ ջերմությունը թույլ է տալիս լավ հանգստանալ, հեռացնել բոլոր անհանգստացնող մտքերը, ինչն անհրաժեշտ է հետագա հոգեկան առողջության համար: 2016թ.-ի հետազոտություններում գիտնականներն ապացուցել են, որ սաունան օգնում է արագ եւ արդյունավետորեն ազատվել դեպրեսիայից:

3. Նվազեցնում է սուր շնչառական հիվանդությունների առաջացման հավանականությունը

Այն մարդկանց մոտ, ովքեր հաճախ օգտվում են սաունայից, հազվադեպ է զարգանում թոքաբորբ եւ շնչուղիների հիվանդություններ: Դեռեւս հայտնի չէ, թե ինչպես գոլորշու թերապիան օգնում է պայքարել վիրուսների դեմ, սակայն ենթադրվում է, որ տաքությունը նվազեցնում է խցանումը թոքերում եւ կարգավորում է դրանց օդափոխությունը:

4.Կարգավորում է մաշկի վիճակը

Մարմնի ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ արագանում է արյան շրջանառությունը: Իսկ արյունը միջոց է, որ թթվածինը եւ սննդարար նյութերը հասնեն մաշկի բջիջներին: Բացի այդ, քրտինքի հետ միասին օրգանիզմից ակտիվորեն հեռանում են թունավոր նյութերը, ծանր մետաղների աղերը, ավելցուկային թթուները եւ այլ վնասակար նյութեր: Արդյունքում՝ առողջ մաշկ, դեմքի հիանալի գույն եւ օրգանիզմի ընդհանուր մաքրում:

5.Նպաստում է նիհարելուն

Գիտնականները հետեւել են 674 կամավորների, ովքեր հիմնականում վարել են նստակյաց կենսակերպ եւ մինչեւ փորձարկումը երբեք չեն հաճախել սաունա: Նրանց առաջարկվել է սաունա այցելել շաբաթական մեկ անգամ, որպեսզի տեսնեն, թե ինչպես է այն ազդում մարմնի զանգվածի վրա: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ փորձարկման մասնակիցներն իրոք ազատվել են ավելորդ քաշից՝ առանց որեւէ սովորություն փոխելու: Հեղինակները դա կապում են նյութափոխանակության արագացման եւ օրգանիզմից ավելորդ ջրի հեռացման հետ: Ընդհանուր առմամբ սաունա այցելելը ոչ միայն հաճելի է, այլ նաեւ օգտակար է օրգանիզմի համար: Սակայն բժիշկները խորհուրդ չեն տալիս ամեն օր սաունա գնալ, շաբաթական 2-3 անգամը բավարար է:

Երբեք լոգանքից առաջ եւ հետո ալկոհոլ չօգտագործեք: Սպիրտը ջրազրկում է օրգանիզմը եւ ավելացնում է սրտի ծանրաբեռնվածությունը: Նաեւ երկար ժամանակ պետք չէ մնալ, 15-20 րոպեն բավարար է: Խորհուրդ է տրվում սաունայում շատ հեղուկ օգտագործել, քրտնագեղձերը կարող են մինչեւ 30 գր քրտինք արտադրել մեկ րոպեում, այդ պատճառով ջրազրկումը բավականին իրական վտանգ է:

Աղբյուր՝ zdorovieinfo.ru

Ավելին
Back to top button
Close