Միջազգային

ԱՄՆ-ն Ուկրաինայի հաջողության համար ներդրել է ավելի քան 2 մլրդ դոլար. Պետդեպարտամենտ

ԱՄՆ-ն Ուկրաինայի հաջողության համար ներդրել է ավելի քան 2 մլրդ դոլար: Այս մասին Ուկրաինայի ԱԳՆ ակադեմիայում հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ջոն Սալիվանը:

«Ազատ եւ տնտեսապես հաջողակ Ուկրաինան համարվում է Կրեմլի ամենամեծ վախերից մեկը, եւ դա է ուկրաինական ժողովրդի ամենամեծ հույսը: ԱՄՆ-ն ներդրում է կատարել Ուկրաինայի հաջողության մեջ՝ հատկացնելով ավելի քան 2 մլրդ դոլար այդ նպատակին հասնելու համար»,- նշել է Սալիվանը:

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինային՝ կապված այն հանգամանքի հետ, որ այն ունի մեծ չօգտագործված ներուժ: Բացի այդ, նա ընդգծել է, որ Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարը  նույնքան կարեւոր է, որքան ռուսաստանյան ագրեսիային հակազդելը: «Դա երկու պայքար է՝ նույն մետաղադրամի երկու կողմերը: Երկուսի առաջնահերթությունն էլ համարվում է ազգային անվտանգության հարց: Ուկրաինայի համար չափազանց կարեւոր է ձգտել խորը, համապարփակ եւ պատեհ բարեփոխումների»,- ավելացրել է Սալիվանը:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն պայմանավորվածություն  է ձեռք բերել  Պետդեպարտամենտի քարտուղարի տեղակալի հետ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու համար: Բացի դրանից, կողմերը քննարկել են իրավիճակը Դոնբասում, ինչպես նաեւ խաղաղ կարգավորման շրջանակում հետագա քայլերը: Մասնավորապես, կողմերը կարծիքներ են փոխանակել Դոնբասում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության տեղակայման մասին:

Աղբյուր՝ unian.net

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Back to top button