Հրաձգություն ԱՄՆ-ի դպրոցներից մեկում. կա առնվազն 17 զոհ

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի միջնակարգ դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 17 մարդ է զոհվել, կան վիրավորներ, տեղեկացնում է BBC-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Պարկլենդի Stoneman Douglas High School միջնակարգ դպրոցում:
Հարձակվողը գործի է դրել հակահրդեհային համակարգը, ինչը խուճապ է առաջացրել դպրոցում, այնուհետ նա կրակ է բացել վազող մարդկանց ուղղությամբ:
Իրավապահները հայտնել են, որ հանցագործը կիրառել է ինքնաձիգ՝ բազմաթիվ պահունակներով:
Հարձակվողը սկսել է կրակել փողոցում՝ սպանելով 3 մարդու: Այնուհետ նա մուտք է գործել դպրոց, որտեղ գնդակահարել է եւս 14 մարդու:
Զոհերի մեջ կան եւ դպրոցականներ, եւ մեծահասակներ՝ աշակերտների ծնողներ եւ ուսուցիչներ: Զոհերի թվում է նաեւ տեղի ֆուտբոլային թիմի մարզիչը:
Հարձակվողը 19-ամյա Նիկոլաս Կրուզն է, ով ձերբակալվել է: Ժամանակին նրան հեռացրել են դպրոցից կարգապահական խախտումների համար:
Աղբյուր՝ BBC
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան