Նորություններ

«Միայն ադրբեջանցիների պատկերացմամբ հայ դիվերսանտները սպիտակ համարներով ՈւԱԶ-ով կգնային դիվերսիայի»

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվությանը.

«Միայն ադրբեջանցիների պատկերացմամբ հայ դիվերսանտները սպիտակ համարներով ՈւԱԶ-ով կգնային դիվերսիայի։ Իսկ մեքենան ինչո՞ւ է հետևից նկարված, կամ եթե նկատել եք մեքենան, բա դիվերսանտներն ու՞ր են»,-գրել է Հովհաննիսյանը։

Նշենք, որ այսօր Ադրբեջանի ՊՆ-ն տեղեկություն է տարածել, որ Ղազախի ուղղությամբ հայկական զինուժը դիվերսիա է իրականացրել՝ դիրքերի ուղղությամբ տեղաշարժվելով ՈւԱԶ մակնիշի մեքենայով:

Back to top button