Այսօր դատարանը քննելու է ՀՀ «անվտանգությանը սպառնացող» Ալ. Վարպետյանի մուտքը ՀՀ արգելելու մասին ԱԱԾ որոշման քննությունը

Այսօր ՀՀ Վարչական դատարանում կշարունակվի ֆրանսահայ գործիչ Ալ. Վարպետյանի մուտքը ՀՀ արգելելու ԱԱԾ որոշման դեմ հայցի քննությունը:
Ալ. Վարպետյանի մուտքը ՀՀ արգելվել է 2002 թ.-ից: ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը մուտքի արգելքը մեկնաբանել է «Օտարեկրացիների մասին» ՀՀ օրենքով՝ պնդելով, թե կան «հավաստի տվյալներ», որ Ալ. Վարպետյանի գործունեությունը կարող է վնաս պատճառել ՀՀ անվտանգությանը: Վերջինիս տվյալները ներառված են «ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում»:
Ալ. Վարպետյանի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և նրա մուտքի արգելքը վերացնելու հարցով 2017 թ. մարտի 10-ին դիմել ՀՀ ԱԱԾ: Վերջինս մերժել է ինչպես այս դիմումը, այնպես էլ դիմումը մերժելու մասին որոշման դեմ ներկայացված վարչական բողոքը: