Աշխարհի ամենահարուստ մարդը մեկ գիշերվա ընթացքում հարստացել է 6,5 մլրդ դոլարով
Amazon-ի հիմնադիր եւ գլխավոր բաժնետեր Ջեֆ Բեզոսը մեկ գիշերվա ընթացքում հարստացել է 6,5 մլրդ դոլարով այն բանից հետո, երբ նրա ընկերության բաժնետոմսերն աճել են 6,2%-ով: Այդ մասին գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Marketwatch-ին:
Բեզոսի ակտիվների հանրագումարը գերազանցել է 123 մլրդ դոլարը, ինչը մոտ 30 մլրդ դոլարով ավելի է մեծահարուստների ցուցակում երկրորդ տեղը զբաղեցնող Բիլ Գեյթսի կարողությունից:
Տարեսկիզբն արտակարգ բարեհաջող էր Բեզոսի համար, ով միայն հունվարին վաստակել է 17,4 մլրդ դոլար: Մեկ ամսում Amazon-ի բաժնետոմսերն աճել են 19%-ով:
Ջեֆ Բեզոսը տեխնոլոգիական ձեռնարկատեր է, ով որպես գրքերի և ավելի ուշ նաև այլ ապրանքների առցանց շուկայի՝ Amazon.com-ի հիմնադիր, մեծ դեր ունի էլեկտրոնային առևտրի զարգացման գործում: Amazon.com-ը դարձել է համացանցային վաճառքի մոդել: 2013թ.-ին Բեզոսը գնել է The Washington Post թերթը:
Աղբյուր՝ lenta.ru
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան