Սպորտ
Պաշտոնական. Մասկերանոն հեռացավ «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Խավյեր Մասկերանոն ելույթները չի շարունակի կատալոնական ակումբում:
«Կապտանռնագույնների» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ վաղը` հունվարի 24-ին արգենտինացին հրաժեշտ է տալու ակումբին ու թիմին, ինչի կապակցությամբ հատուկ միջոցառում է կազմակերպվելու:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 33-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվելու է չինական «Հեբեյ Չայնա Ֆորչուն» ակումբ:
Մասկերանոն «Բարսելոնայի» կազմում 7,5 տարի է անցկացրել: Նա կատալոնացիներին է միացել 2010 թվականի օգոստոսին` «Լիվերպուլից»: Այս ընթացքում Խավյերը 334 խաղի է մասնակցել ու 1 գոլ խփել:
Արգենտինացին «կապտանռնագույնների» հետ 18 տիտղոս է նվաճել, այդ թվում 4 անգամ դառնալով Լա լիգայի չեմպիոն և երկու անգամ Չեմպիոնների լիգայի գավաթակիր: