ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Այս հրաշագործ պտուղը կանխում է քաղցկեղը, դիաբետը, աչքի, լյարդի եւ այլ հիվանդություններ

Մանգոն օժտված է մի շարք հատկություններով, որոնք կարող են պայքարել շատ հիվանդությունների դեմ: Այն հարուստ է А եւ С, В1, В2 եւ В5 վիտամիններով, ինչպես նաեւ պարունակում է երկաթ, կալցիում, ֆոսֆոր, սպիտակուց եւ ճարպ:

Մանգոյի առավելությունն առողջության համար

Քաղցկեղ

Մանգոն հակաօքսիդանտների հիանալի աղբյուր է: Այդ պատճառով այդ պտղի ամենօրյա օգտագործումը կօգնի կանխել քաղցկեղի որոշակի տեսակների առաջացումը:

Խոլեստերին

Այս պտուղը հարուստ է վիտամին С-ով, պեկտինով եւ բջջանյութով, որն օգնում է նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը: Այն համարվում է նաեւ կալիումի հարուստ աղբյուր, կարեւոր բաղադրիչ սրտի ռիթմի եւ զարկերակային ճնշումը վերահսկելու համար:

Մաշկ

Մանգոն կարելի է քսել մաշկին պզուկներից ազատվելու եւ լավ արտաքին ունենալու համար: Պարզապես մանգոյի բարակ շերտերը քսել դեմքին եւ թողնել 10-15 րոպե, այնուհետեւ լվանալ:

Ավելորդ քաշ

Մանգոն հիանալի պտուղ է կալորիաները քայքայելու համար, քանի որ այն պարունակում է շատ վիտամիններ եւ սննդարար նյութերը, որոնք օգնում են ավելի երկար ժամանակ քաղցի զգացում չունենալ: Բացի այդ, այս պտուղը կարգավորում  է նաեւ մարսողության գործառույթը եւ նյութափոխանակությունը, ինչն էլ նպաստում է քաշի կորստին:

Դիաբետ

Պտուղը եւ տերեւները նպաստում են արյան մեջ շաքարի մակարդակի նվազմանը:

Աֆրոդիզիակ

Որոշ երկրներում մանգոն անվանում են «սիրո պտուղ» եւ այն համարվում է աֆրոդիզիակ: Այն պարունակում է Е վիտամին, որն օգնում է կարգավորել սեռական հորմոնները եւ ավելացնում է սեռական ցանկությունը:

Կանխում է աչքերի հիվանդությունը

Մանգոն պարունակում է А վիտամին, ինչը կարեւոր է աչքի առողջության համար: Այն օգնում է կարգավորել տեսողությունը, կանխել գիշերային կուրությունը:

Օգնում է մարսողությանը

Մանգոն պարունակում է ֆերմենտներ, որոնք օգնում են քայքայել սպիտակուցները, օգնում է մարսողությանը, ինչպես նաեւ հարուստ է մանրաթելերով, վիտամիններով եւ հանքային նյութերով, որոնք կարեւոր են մարսողության համար:

Ամրապնդում է իմունային համակարգը

Մանգոն իր բաղադրության մեջ առկա А եւ С վիտամիններով եւ 25 տարբեր տեսակի կարոտինոիդներով օգնում է ամրապնդել իմունային համակարգը:

Բնական սկրաբ

Մանգոն, ինչպես արդեն նշել ենք, օժտված է մաշկի համար կարեւոր հատկություններով եւ կարող է օգտագործվել որպես բնական սկրաբ: Դրա համար անհրաժեշտ է հունցել բջջանյութը եւ խառնել մեղրի եւ կաթի հետ: Այնուհետեւ ստացված մածուկը քսել մաշկին հարթ եւ փափուկ մաշկ ունենալու համար:

Կարգավորում է կենտրոնացումը եւ հիշողությունը

Այս պտուղը հարուստ է գլուտամինային թթվով, որը կարեւոր սննդարար նյութ է եւ օգնում է կենտրոնացմանը եւ հիշողությանը:

Սակավարյունություն

Մանգոն հարուստ է երկաթով, դրա համար այն մարդկանց համար, ովքեր սակավարյունությամբ են տառապում, հիանալի միջոց է: Հղի կանանց համար նույնպես օգտակար է, քանի որ երկաթից բացի այն պարունակում է նաեւ կալցիում:

Քարեր երիկամներում

Այս պտուղն օգնում է կանխել երիկամներում քարերի գոյացումը:

Լյարդ

Այս պտուղն օժտված է լյարդի հիվանդությունները բուժելու հատկությամբ, մաքրում է աղիները եւ ամբողջ մարսողական տրակտն իր մեջ առկա մանրաթելերի շնորհիվ:

Ամրապնդում է ոսկորները

Մանգոն պարունակում է К վիտամին, որը նպաստում է կալցիումի կլանմանը, եւ դա շատ կարեւոր է ոսկորների առողջությունը պահպանելու համար:

Աղբյուր՝ kastory.ru

 

Ավելին
Back to top button
Close