Հրաշագործ կիսել օրգանիզմը մաքրելու եւ նիհարելու համար

Այս ըմպելիքը մաքրում է աղիները եւ կարգավորում է նյութափոխանակությունը: Կիսելի պատրաստման համար օգտագործվում են բնական բաղադրիչներ, որոնք նպաստում են օրգանիզմի մաքրմանը եւ բնական ճանապարհով նիհարելուն:
Ձեզ ենք ներկայացնում հրաշագործ կիսել նիհարելու համար
Բաղադրիչներ՝
2 լ եռացրած ջուր
1 ճաշի գդալ վարսակ
Մի քիչ սեւ սալոր
Մի քիչ քերիչով անցկացրած ճակնդեղ
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները լցնել եռացրած ջրի մեջ, թողնել 15 րոպե մարմանդ կրակի վրա: Այնուհետեւ քամել, սակայն ստացված զանգվածը չթափել: Ստացված մաքրող կիսելը պետք է օգտագործել շաբաթվա մեջ մեկ անգամ 2 բաժակ քնելուց երկու ժամ առաջ:
Քամելուց հետո մնացած զանգվածը կարելի է օգտագործել որպես նախաճաշ: Ըմպելիքը պետք է ընդունել 4 շաբաթ, այնուհետեւ 2 ամիս դադարեցնել:
Աղբյուր՝ kastory.ru
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան