ՎճարովիՔո ձայնը

Հացադուլավոր կալանավորների ողջակիզումը՝ «ժողովրդավարական» գերարժեք

Իսկապես ապշեցնող է ՀՀ իշխանությունների «հանդուրժողականության» ու «հումանիզմի» մաքսիմալ ցուցանիշը: «Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Բիլյանը հացադուլի մեջ էր դեկտեմբերի 19-ից, եւ այն դադարեցրեց միայն այսօր, իսկ Սմբատ Բարսեղյանը հացադուլի մեջ է դեկտեմբերի 21-ից: Նրանք ոչ թե քաղաքական պահանջներ են ներկայացնում, այլ որպեսզի իրենց մի քրեակատարողական հիմնարկից տեղափոխեն մեկ ուրիշը:

Կալանավորի իրավունքները հարգելու, խոշտանգումները կանխարգելելու անհրաժեշտ մարդկային պայմաններ ապահովելու և, ի վերջո, նրանց կյանքն ու առողջությունը չվնասելու մասին Հայաստանի իշխանությունները բազմաթիվ ճռճռան փաստաթղթեր են տպել ու տարածել, միջազգային բազմաթիվ պայմանագրեր են վավերացրել ու, ի վերջո, միլիոնավոր եվրոներ են մսխել: Բայց այդ ամենը չի խանգարում «ժողովրդավարական» չափորոշիչներով խոշտանգում կազմակերպելու համար:

 ՀՀ օրենքը 2018թ. պետական բյուջեի մասին. պետական դրամաշնորհները՝ եկամտի կայուն աղբյուր

11111

Օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ակնկալվող դրամաշնորհների թիվը 2018թ.-ի բյուջեով ավելի մեծ է:

/LimiteText/

Անցած տարի՝ 2017-ին, օրինակ, 31,0 մլրդ դրամի չափով էին պաշտոնական դրամաշնորհները: Մասնավորապես, Եվրոպական հարևանության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով նախատեսված ընդհանուր բնույթի բյուջետային օժանդակություն պաշտոնական դրամաշնորհային (չկապակցված դրամաշնորհներ) ծրագրերից՝ 17.3 մլն եվրո կամ 9.2 մլրդ դրամ: Նպատակային օժանդակություն պաշտոնական դրամաշնորհային (կապակցված դրամաշնորհներ) ծրագրերից՝ 46.0 մլն ԱՄՆ դոլար կամ 21.8 մլրդ դրամ, որից՝ Եվրամիության աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում՝ 18.4 մլն ԱՄՆ դոլար կամ 8.7 մլրդ դրամ… և այս շարքը երկար կարելի է շարունակել:

 22222

Տարիների ընթացքում ՀՀ իշխանություններին կերակրող միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ու ֆոնդերն իրենց կանոնադրություններով ու գաղափարներով քարոզում են հարգել մարդու իրավունքներն ու ժողովրդավարական արժեքները:

Չնայած այս ամենին՝ ոչինչ չի խանգարում կալանավորի ողջակիզումը կազմակերպելու և այդ փաստը որպես «ժողովրդավարական» գերարժեք ներկայացնելու համար:

Ճոխ հրաժեշտ ու ողբ կազմակերպելը՝ ազգային բնավորություն

timthumb (1)

«Ես դուրս չեմ գալու հացադուլից, իմ մահն եք ուզում՝ կստանաք, բայց իմ մահի համար պատասխան եք տալու ժողովրդի առաջ»,հայտարարել էր Սասնա ծռերից Արմեն Բիլյանը:

Ո՞վ է պատասխան տալու ժողովրդի առաջ, կամ ժողովուրդն արդյոք պատասխան կպահանջի: Որքանո՞վ է հետաքրքրում Բիլյանը հենց ժողովրդին: Եվ, ի վերջո, ո՞վ է ժողովուրդը, ի՞նչ է թաքնված «ժողովրդի» քաղաքական կերպարի տակ:

Երեկ ժողովրդից քանի՞ հոգի էր մասնակցում ի պաշտպանություն հացադուլավոր կալանավորների բողոքի ակցիային: Երևի մի քանի տասնյակ:

Վերջերս հաճախ են զուգահեռներ անցկացնում Հաց բերողի ու հացադուլավոր Ծռերի միջև: Ի՞նչ արեց ժողովուրդն ի պաշտպանություն Հաց բերողի: Այո, հերոսացրեց, այո, էջ ստեղծվեց Վիքիպեդիայում, ծափերով ու հոծ բազմությամբ ճոխ հուղարկավորություն կազմակերպեց: Բայց այդ ամենը Հաց բերողից հետո:

Ցավոք սրտի, ազգային բնավորության նման մի բան է՝ աջակցել ու հերոսացնել մահվանից հետո, պատվով ճամփել ու դարձյալ գնալ տուն: Առնվազն մի բան լավ է ստացվում՝ ճոխ թաղումներ կազմակերպելը և ողբի արարողությունները: Իսկ սեփական երկրում ժողովրդավարական արժեքներ ստեղծելը, սեփական իշխանություններին օրենք թելադրելը, ցավոք սրտի, դեռ չի ստացվում մեզ մոտ:

Քրիստինա Մկրտչյան

Ավելին
Back to top button