Միջազգային

Նյու-Յորքում հրդեհի հետեւանքով 12 մարդ է զոհվել

Նյու-Յորքում հրդեհ է բռնկվել բազմաբնակարան շենքում, ինչի հետեւանքով զոհվել է 12 մարդ, կան վիրավորներ, հաղորդում է meduza.io-ն:  

Հրդեհը տարածվել է Բրոնքսում գտնվող հինգհարկանի շենքի առաջին հարկից:  

Հրշեջները հայտնել են, որ հրդեհաշիջման աշխատանքներին խոչընդոտել է ուժեղ քամին: Հրդեհը հաջողվել է հանգցնել 3 ժամվա ընթացքում: Փրկվել է 12 մարդ, որոնցից 4-ը գտնվում են ծանր վիճակում:  

Հաղորդվում է, որ զոհերի մեջ եղել է մեկամյա երեխա: Հրդեհի պատճառներն առայժմ հայտնի չեն:

Հրդեհը զոհերի թվով ամենաողբերգականն էր Նյու-Յորքի համար 1990թ.-ից հետո, երբ Happy Land ակումբի հրկիզման հետեւանքով զոհվել էր 87 մարդ:

26133360_1362539363874667_597279701_n

Աղբյուր՝ meduza.io

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Back to top button