Սպորտ
«Միլան» – «Ինտեր» խաղի ելքը որոշվել է 104-րդ րոպեին

Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչում կայացել է «Միլան» — «Ինտեր» հանդիպումը:
Հավասար պայքարում անցած խաղի ելքը որոշվել է ռոսոներիի խփած միակ գոլը, որը գրանցվել է լրացուցիչ խաղակեսում` 104-րդ րոպեին: Սուսոյի նուրբ փոխանցումը երափակել է փոխարինման մտած 19-ամյա Պատրիկ Կուտրոնեն:
Խաղի ընթացքում թիմերը բամաթիվ գոլային պահեր են ստեղծել, սակայն հիմնական ժամանակն ավարտվել է 0:0 հավով: Նշված ժամանակահատվածում երկու թիմերը միասին 22 հարված են կատարել ու 20 անկյունային խաղարկել:
«Ներաձուրին» Իվան Պերիշիչի շնորհիվ առաջին կեսում գոլ է խփել, սակայն մրցավարը տեսակրկնություն դիտելուց հետո այն չեղյալ է հայտարարել:
Կիսաեզրափակչում «Միլանը» մրցելու է «Լացիոյի» հետ: