ՀԵՏԱՔՐՔԻՐ Է

Ինչու՞ է ընդունված Ամանորին մանդարին ուտել

Շատերը մանդարինն ասոցացնում են ձմռան եւ Նոր տարվա տոների հետ: Տոնական օրերին այդ մրգերը նվիրելու սովորույթն առաջացել է Չինաստանում՝ մոտ 3 հզր տարի առաջ: Ավանդույթի համաձայն, հյուր գնալով, անհրաժեշտ էր այլ նվերների հետ տանտերերին հանձնել 2 մանդարին: Նույն նվերից ստանում էր նաեւ հյուրը:

Չինացիների համար մանդարինը ֆինանսական բարեկեցության, հարստության, հաջողության, սիրո, երջանկության եւ երկարակեցության  խորհրդանիշ է, իսկ «զույգ մանդարին» բառակապակցությունը չիներեն նշանակում է «ոսկի»: 

Ամանորը մանդարիններով դիմավորելու սովորույթը ռուսաստանցիները չինացիներից չեն փոխառել: Առաջին մանդարինը Ռուսաստանում հայտնվել է 19-րդ դարում՝ Գերմանիայից, սակայն ավանդական տոնական միրգ է համարվել ավելի ուշ, երբ այն աճեցրեցին նաեւ Աբխազիայում եւ Կախեթիում:

Մանդարինը ոչ միայն համեղ, այլեւ օգտակար միրգ է:

Մանդարինում առկա վիտամին C-ն բարձրացնում է իմունիտետը: Բացի դրանից, այդ միրգը պարունակում է նաև վիտամիններ B,D,K,P, որոնք խթանում են սրտի աշխատանքը, բարելավում տեսողությունը: Հաճախ մանդարինն օգտագործում են նիհարեցնող դիետաներում:
   

Աղբյուր՝ aif.ru

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Back to top button