Սպորտ

«The Guardian». Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, Մխիթարյանը` 92-րդը

Բրիտանական «The Guardian» պարբերականը դեկտեմբերին ավանդաբար խոշոր քվեարկություն է կազմակերպում ֆուտբոլային մասնագետների շրջանում, որպեսզի որոշի տարվա լավագույն խաղացողին: Այս անգամ քվեարկությանը մասնակցել են 63 երկրների 169 մասնագետներ:

2017 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Արգենտինայի հավաքականի ու «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին: Նա վաստակել է 6 582 միավոր: 

Երկրորդ տեղը զբաղեցրել է Պորտուգալիայի ընտրանու և Մադրիդի «Ռեալի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն (6 540): Եռյակը եզրափակել է Բրազիլիայի հավաքականի ու «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը (5 934):

Հայաստանի ազգային ընտրանու և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թոփ-100 ֆուտբոլիստների ցանկում զբաղեցրել է 92-րդ տեղը: Մեկ տարի առաջ հայ ֆուտբոլիստը 57-րդ հորիզոնականում էր:

«The Guardian»-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստների թոփ-10-ը

1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)

2. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») 

3. Նեյմար («Բարսելոնա»/ՊՍԺ) 

4. Կևին Դե Բրյունե («Մանչեսթեր Սիթի») 

5. Հարի Քեյն («Տոտենհեմ») 

6.Լուկա Մոդրիչ («Ռեալ») 

7. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») 

8. Կիլիան Մբապե («Մոնակո»/ՊՍԺ) 

9. Տոնի Կրոս («Ռեալ») 

10. Էդեն Ազար («Չելսի»)

Տարեցտարի ավելի մեծ հեղինակություն վայելող այդ քվեարկությունն անցկացվում է 2012 թվականից: Այս ընթացքում 4 անգամ լավագույնն է ճանաչվել Մեսսին (2012, 2013, 2015, 2017 թվականներ) և երկու անգամ Ռոնալդուն (2014, 2016):

sport.times.am

Back to top button