Սպորտ

Ռիվալդո. Եթե հիմա խաղայի, կկարողանայի մրցակցել Մեսսիի ու Ռոնալդուի հետ

Բրազիլիայի հավաքականի ու «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն կարծում է, որ ներկայումս «Ոսկե գնդակ» մրցանակը նվաճելն ավելի հեշտ է դարձել, քան նախկինում էր:

«Կցանկանայի նույն թիմում խաղալ Մեսսիի հետ, դա հիասքանչ կլիներ: Նա աշխարհում լավագույն է, ֆուտբոլիստ, ով լուծում է հաղթողի հարցը: Ռոնալդո՞ւն: «Ռեալի» ամենավտանգավոր ֆուտբոլիստն է, նրան դժվար է կանգնեցնել: Եթե Կրիշտիանուն ստացել է «Ոսկե գնդակ» մրցանակները, ուրեմն արժանի է դրանց: 

Իմ խաղալու տարիներին այդ մրցանակը ստանալը շատ ավելի դժվար էր: Մրցակցում էի Ֆիգուի, Դել Պյերոյի, Տոտտիի ու շատ ուրիշների հետ: Իսկ հիմա պայքարում են միևնույն մարդիկ: Խոսվում է միայն Մեսսիի, Ռոնալդուի և մի փոքր էլ Նեյմարի մասին: 

Վստահ եմ` կկարողանայի մրցակցել Մեսսիի ու Կրիշտիանուի հետ, որովհետև հիմա խաղալն ավելն ավելի հեշտ է դարձել: Իմ ժամանակ ավելի բարդ էր»,- goal.com-ի հետ հարցազրույցում ասել է 1999 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ բրազիլացին այս տարի վերադարձել է «Բարսելոնա» և ակումբի լեգենդների թիմում:

sport.times.am

Back to top button